Վրաստանի խորհրդարանն այս տարի չի վերադառնա Թբիլիսի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն անպայմանորեն վերադառնալու է Թբիլիսի, սակայն այս տարի չի հաջողվի անել դա: Այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության («Վրացական երազանք» դաշինք) անդամ Թինա Խիդաշելին:
Վերջինիս խոսքերով՝ խորհրդարանական մեծամասնությունը մեծ ցանկություն ունի՝ կապված այս տարի խորհրդարանը մայրաքաղաք վերադարձնելու հետ, սակայն փորձագետների գնահատմամբ՝ խորհրդարանի շենքի վիճակը չի տալիս այդպիսի հնարավորություն:
Խիդաշելին ընդգծել է, որ իրենք չեն շտապելու այդ հարցում: Խորհրդարանը մայրաքաղաք վերադարձնելուն ընդդիմանում է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով էլ նախաձեռնել է խորհրդարանը Թբիլիսիից 240 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քութայիս տեղափոխելը՝ նպատակ հետապնդելով դրանով իսկ զարկ տալ շրջանների ինտեգրմանը: