Բաժիններ՝

ԱՄՆ ռազմական հետախուզությունը Սիրիայում չի գտել քիմիական զենքի կիրառման հետքեր

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմական հետախուզության ներկայացուցիչները կարծում են, որ Սիրիայի իշխանությունները մարտի 19-ին Հալեպի նահանգում չեն կիրառել քիմիական զենք, ինչում որ նրանց մեղադրում է սիրիական ընդդիմությունը:

Հեռուստաալիքի զրուցակիցը հայտնել է, որ մեծ հավանականություն կա, որ սիրիական վարչակարգը վերջին օրերին չի կիրառել քիմիական զենք:

Միևնույն ժամանակ ԱՄՆ հետախուզությունը չի կարողացել հաստատել Սիրիայի իշխանությունների այն հայտարարությունը, որ հենց ապստամբներն են քիմիական զենք կիրառել Հալեպի նահանգում, ինչի հետևանքով զոհվել է 25 և վիրավորվել է 110 մարդ:

Սիրիական հեռուստատեսությամբ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ կադրերի ցուցադրման հետ կապված՝ CNN-ի զրուցակիցը չի բացառել, որ տվյալ կադրերում պատկերված վիրավորները կարող են իսկապես տուժած լինել որևէ թունավոր նյութից, ինչպիսին, ասենք, քլորն է, սակայն այն հավասարեցված չէ քիմիական զենքին:

ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի արբանյակները  քիմիական լիցքով հրթիռի արձակում չեն ֆիքսել այն պահին, երբ սիրիական իշխանությունների պնդմամբ գրանցվել է միջադեպը:

Հիշեցնենք, որ Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ին՝ խնդրելով հետաքննել ապստամբների կողմից մարտի 19-ին Հալեպի նահանգում քիմիական զենքի կիրառումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդառաջել է Սիրիային, ով հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս