Պետք է հասկանանք՝ Ներքին Հանդում ինչ խնդիր է եղել. իշխանությունը գնում է խաղաղության. ՔՊ պատգամավոր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանն այսօր խորհրդարանում լրագրողներին հորդորեց իրեն հարցեր չտալ Ներքին Հանդում տեղի ունեցածի մասին, փոխարենը՝ հետևեն ՊՆ պաշտոնական հաղորդագրություններին։

«Ճիշտ կլինի, որպեսզի իմ մեկնաբանությամբ կամ իմ մեկ խոսքով չխանգարենք կատարած աշխատանքը, ճիշտ կլինի հետևենք ՊՆ հաղորդագրություններին։ Իսկ առանց կամերաների եթե պետք լինի, ես ձեզ կարող եմ մանրամասնել»,- նշեց Կարեն Համբարձումյանը։

Լրագրողի հարցին՝ այս պայմաններում իշխանությունը շարունակո՞ւմ է Ադրբեջանի հետ գնալ խաղաղության, իշխանական պատգամավորը նախ հարցրեց, թե ո՞ր պայմաններում, այնուհետև պատասխանեց՝ իհարկե, գնում են խաղաղության։

«Դրա համար պետք է հասկանանք՝ որտեղ ինչ խնդիր է եղել, որտեղից է եղել»,- եզրափակեց Կ. Համբարձումյանը։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական կողմը հաղորդագրություն տարածեց, թե իբր հայկական դիրքերից կրակ են արձակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ այսօր առավոտյան ՊՆ-ն տեղեկացրեց, որ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս