Թուրքական հետախուզության ղեկավարը Քաթարում բանակցություններ է վարել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի հետ
Թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Կալընը Քաթարում հանդիպել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ, գրում է Daily Sabah-ը։
Թուրքական լրատվամիջոցը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ կողմերը Դոհայում քննարկել են Գազայի վերջին իրադարձությունների, գերիների փոխանակման, հրադադարի և շրջափակման դադարեցման ուղիների հետ կապված հարցեր։
Հանդիպմանը քննարկվել է նաև Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու հարցը։
Ընդգծվել է նաև Երուսաղեմում մայրաքաղաք ունեցող անկախ Պաղեստին պետության ստեղծման կարևորությունը՝ որպես տարածաշրջանում կայունության հիմք։