Թուրքիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Էգեյան ծովում՝ Իզմիր քաղաքի մոտակայքում, հունվարի 27-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD):
Օջախը գտնվել է 8,5 կմ խորության վրա:
Ըստ թուրքական լրատվամիջոցների հրապարակումների՝ երկրաշարժը զգացվել է ափամերձ շատ շրջաններում՝ խուճապ առաջացնելով տեղի բնակիչների շրջանում:
Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը եթերում հայտնել է, որ ստորգետնյա ցնցման հետևանքների մասին տվյալներ չունի: