Բաժիններ՝

Սիրիայի տարածքից արձակված հինգ հրթիռ ընկել է Լիբանանի տարածքում

Լիբանանյան Al Manar հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայի տարածքից արձակված 5 հրթիռ այսօր ընկել է լիբանանյան Ալ Կասր քաղաքի շրջանում, որը գտնվում է Բեքաայի հովտի հյուսիսային հատվածում: Զոհեր ու վիրավորներ չեն գրանցվել, սակայն պայթյունները խուճապ են առաջացրել քաղաքի բնակիչների շրջանում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ լիբանանյան տարածքի հրթիռակոծումն իրականացվել է Սիրիայի Հոմս նահանգից: Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը երեկ դատապարտել էր դրանից մեկ օր առաջ սիրիական ավիացիայի կողմից Լիբանանի տարածքի ռմբակոծումը և երկրի ԱԳՆ-ին կարգադրել էր պատրաստել բողոքի նոտա՝ Դամասկոսին հանձնելու համար: Սիրիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել էր, որ ավիահարվածի մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս