Լիլիթ Գալստյանը համաձայն է Սերժ Սարգսյանի հետ, բայց…
ԱԺ ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ՈՒՐԻՇ ՀԱՅԱՍՏԱՆ
Այո, մեր թիվ մեկ խնդիրը հասարակության համերաշխությունն է. համաձայն եմ Ս. Սարգսյանի հետ։ Բայց մի վերապահությամբ կամ կարևոր պայմանով՝ միայն հավասար իրավունքներով ազգի բոլոր անդամները կարող են քաղաքացիական հասարակություն ստեղծել, ձևավորել սահմանադրական պետություն ու ապրել հանրային համերաշխության մթնոլորտում։ Նման պետության համար նախ անհրաժեշտ է, որ աշխատեն սահմանադրությամբ նախատեսված բոլոր ինստիտուտները….(«Տարոն, սիրուն չի» մոդելը բացառող)։ Ստեղծեք և երաշխավորեք քաղաքական այն միջավայրը, ու՚ր օրենքներն են կառավարում մարդկանց, բանականությունը` օրենքներին։
Եվ ի վերջո՝ հասարակության համերաշխությունը քայքայվում է այնտեղ, երբ ԱՅԼՈՑ ՀԱՄԱՐ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՔ ՍՏԵՂԾՈՒՄ, ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ…Օրինակներն ամեն քայլափոխի… Կարդացեք տասնյակ ու տասնյակ նամակներ, որ անպատասխան են մնացել Ձեր դարակներում»։