Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի ուժերը պատրաստ են Սիրիայում ռազմական միջամտության իրականացմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի զորքերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում ռազմական օպերացիա ձեռնարկել Սիրիայում, ինչպիսին որ իրականացրին Լիբիայում: Այս մասին ԱՄՆ սենատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ջեյմս Ստավրիդիսը.

«Ինչպես գիտենք, իրավիճակը Սիրիայում մշտապես վատթարանում է: Սպանվել է 70.000 մարդ, մեկ միլիոն մարդ դարձել է փախստական, մոտ 2.5 միլիոն մարդ հարկադրված լքել է իր տունը: Դեռ տեսանելի չէ քաղաքացիական կոշտ պատերազմի ավարտը: Այնպես որ դաշինքը զբաղեցրել է այդպիսի դիրքորոշում. գործել այնպես, ինչպես որ եղավ Լիբիայի պարագայում»:

Ստավրիդիսը հիշեցրել է, որ Լիբիայում ռազմական գործողությանը նախորդել են ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը, տարածաշրջանային համաձայնությունը և ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրի համաձայնությունը.

«ՆԱՏՕ-ի խողովակներով մենք այժմ կենտրոնացած ենք Սիրիայի հետ սահմանի պաշտպանության վրա: Մենք այդ նպատակով այնտեղ ենք տեղափոխել Patriot զենիթա-հրթիռային համալիրներ: Մենք դիտարկում ենք օպերացիաների լայն շրջանակ և պատրաստ ենք գործել, ինչպես որ եղավ Լիբիայի պարագայում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս