![](/banners/BeFunky-design.jpg)
Դիաբետիկներին հորդորել են հրաժարվել երկու մթերքից
![](https://168.am/wp-content/uploads/2024/01/chir.jpg)
Սննդաբան Իրինա Պիսարևան կոչ է արել շաքարախտով հիվանդներին հրաժարվել խուրմայից և չամիչից։ Արգելքի պատճառը նա բացատրել է NEWS.ru-ին տված հարցազրույցում։
Ըստ Պիսարևայի՝ դրանք բարձր գլիկեմիկ ինդեքս ունեն, այսինքն՝ դրանց օգտագործումից հետո արյան մեջ գլյուկոզայի մակարդակն արագորեն բարձրանում է, ինչը վտանգավոր է դիաբետիկների համար։ Սննդաբանը խորհուրդ է տվել նաեւ ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցող հիվանդներին սննդակարգից բացառել այս երկու մթերքները։
Միաժամանակ, ըստ shantnews-ի՝ Պիսարևան նշել է, որ ցանկացած չորամիրգ վիտամինների և օգտակար հանքանյութերի արժեքավոր աղբյուր է։
Նա պարզաբանել է, որ դրանք պահպանում են թարմ մրգերի օգտակար հատկությունների մեծ մասը, քանի որ դրանց արտադրության մեջ ջերմային միջամտություն չի կիրառվում: