Քելբաջարում և Լաչինում Ադրբեջանի կորուստները շատ անգամ ավելի մեծ կլինեին, քան պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի կորուստները Քելբաջարի և Լաչինի մարտերում շատ անգամ ավելի մեծ կլինեն, քան պատերազմի բոլոր 44 օրերը։

«Իհարկե, մենք դա կանեինք, բայց մեր կորուստները կարող էին շատ մեծ լինել։ Նույնիսկ բազմապատիկ ավելի, քան պատերազմի բոլոր 44 օրերի ընթացքում։ Եվ մենք բոլորս լավ գիտեինք սա։ Հիմա բոլորը, ովքեր այցելում են այս շրջանները, տեսնում են որքան բարդ է այնտեղ ռելիեֆ»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը կշարունակեր պատերազմն այնքան ժամանակ, մինչև նպատակին հասնելը, եթե «Հայաստանը չստորագրեր հանձնման ակտը»։

Տեսանյութեր

Լրահոս