Սպիտակ տունը հայտնել է, որ Լյոյդ Օսթինը կատարում է իր պարտականությունները հիվանդանոցից
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը լիովին կատարում է իր պարտականությունները հիվանդանոցից: Նրան թոշակի ուղարկելու ծրագրեր չկան:
Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
«Նա շարունակում է լիարժեք կատարել իր պարտականությունները՝ անելով այն ամենը, ինչ կաներ նորմալ ժամանակներում, բայց՝ հիվանդանոցից», – լրագրողների հետ զրույցում ասել է Քիրբին։
ԱՄՆ պաշտպանության նախարարը հիվանդանոցում է հայտնվել հունվարի 1-ին սովորական բժշկական միջամտությունից հետո առաջացած բարդությունների պատճառով։ Պենտագոնի ղեկավարն ավելի վաղ վստահեցրել էր, որ ապաքինվում է:
Օսթինը 70 տարեկան է։ Նա Պենտագոնը գլխավորում է 2021 թվականի հունվարից: