Հերթով պատմական կաղապարներից հրաժարվում են նիկոլենք․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բոլթոնի ականջը կանչի…հերթով պատմական կաղապարներից հրաժարվում են նիկոլենք։
Հանրայինում Վեհափառի ուղերձին տեղ չկա, բայց Երևանի երկնքում թուրքական սալյուտին՝ լիքը տեղ։
Նժդեհը ճիշտ էր, երբ ասում էր՝ անմարտունակ ազգերը բարոյալքվում են։
Էս ու՞ր հասանք, հայ ժողովուրդ։
Արցախը հայաթափվել է, բայց Երևանի երկինքն ու Հայաստանի ռեստորանները սալյուտներով են ողողված։
Վեհափառի ուղերձն էլ մերժում են հեռարձակեն ավանդական ժամին, քանի որ, ի տարբերություն կապիտուլյանտի ուղերձի, այն գրված էր ոչ թե Բաքվում կամ Անկարայում, այլ՝ Սուրբ Էջմիածնում։
Բոլթոնի ականջը կանչի…հայ ժողովուրդը հրաժարվում է իր պատմական կաղապարներից։
Այսօր ևս մի «կաղապարից» հրաժարվեց…հպարտ ու անդարդ ժողովուրդը»։



