Սանկտ Պետերբուրգում կայացել է Ալիևի և Լուկաշենկոյի հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-ին կայացել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Տեղեկության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը վերաբերող հարցեր:

Նշվել է, որ բարձր մակարդակի հանդիպումներն ու շփումները նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։

Նախագահները Սանկտ Պետերբուրգ են մեկնել մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Տեսանյութեր

Լրահոս