Բաժիններ՝

Հնդկաստանի ափերի մոտ անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավի վրա

Հնդկաստանի ափերի մոտ անհայտ անօդաչու թռչող սարքը հարձակվել է բրիտանական նավի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի ծովային առևտրային տրանսպորտի համակարգման կենտրոնը։

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հնդկական Վերավալ քաղաքից մոտավորապես 370 կիլոմետր հարավ-արևմուտք։ Անօդաչու թռչող սարքի գործողությունները հանգեցրել են պայթյունի և հրդեհի։

«Հրդեհը մարվել է, տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրության մեջ։ Իշխանությունները հետաքննում են միջադեպը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031