Վանա լճի մակարդակը շարունակում է արագորեն նվազել
Վանի «Van Yüzüncü Yıl» համալսարանի գրականության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի դասախոս, թուրք պրոֆեսոր Ֆարուք Ալաեդդինօղլուն խոսել է Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանա լճի հետզհետե նվազող ջրի մակարդակի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա, նշելով գարնանային ամիսներին որոշակի քանակությամբ լճին հասած անձրևաջրերի մասին, ասել է, որ հյուսիսային կիսագունդն ամռան ամիսներին շատ է տաքանում:
Ապա նաև հավելել, որ այդ պայմաններում անձրևաջրերի նման քանակը լուրջ դեր չի խաղում ջրի մակարդակակի բարձրացման և կամ դրա պահպանման համար:
Չնայած այն սպասելիքներին, թե ամռանը կորսված ջրի մակարդակը կարող է վերականգնվել աշնանային և ձմեռային տեղումների ընթացքում, լճի մակարդակն այս պահին ևս շարունակում է արագորեն նվազել:
Նշենք, որ աշխարհում ամենից շատ սոդա պարունակող Վանա լիճը 2019-2023թթ. տեղի ունեցած կլիմայական փոփոխությունների հետևանքով մեծապես տուժել է, ինչն էլ դրևսորվել է ջրի մակարդակի նվազմամբ: