Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի ապագա զարգացման հստակ ծրագիր ունի
ԱՄՆ-ն «շատ հստակ ծրագիր» ունի Ուկրաինայի ապագա զարգացման համար, որը ընթացիկ մակարդակում նրան օգնության հատկացում չի ենթադրում, չորեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Մենք ունենք շատ հստակ ծրագիր, որը երաշխավորում է, որ Ուկրաինան կկարողանա ոտքի կանգնել տնտեսապես, ռազմական և ժողովրդավարական առումով, որը ենթադրում է, որ ներկայիս մակարդակում նրան օգնություն հատկացնելու անհրաժեշտություն չի լինի»,- ասել է Բլինքենը մամուլի ասուլիսում՝ ամփոփելով ամերիկյան դիվանագիտական գերատեսչության անցած տարվա աշխատանքի արդյունքները։
Դրա համար, ըստ ամերիկյան դիվանագիտության ղեկավարի, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է «օգնեն Կիևին հաղթահարել այս ձմեռը, գարունն ու ամառը»:
«Մենք պետք է շարունակենք մեր աջակցությունը՝ օգնելու Ուկրաինայինմտնել այն փուլը, երբ նա կկարողանա ինքնուրույն ոտքի կանգնել», – ավելացրել է Բլինքենը: