Բաժիններ՝

«Օրինական վարք ցուցաբերած վարորդների մոտ տպավորություն է, որ ինչ է, կարո՞ղ է՝ հարիֆը ես էի». Իոաննիսյան

Հայաստան-Եվրամիություն քաղհասարակության պլատֆորմի նիստի ժամանակ այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ մգեցված ապակիների դեմ պայքարի տապալումը խնդրահարույց է:

Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք ի սկզբանե օրինական պահվածք են ունեցել եւ հանել են մգեցված ապակիները, տպավորություն է ստեղծվում, որ իրենց պահվածքը պետության կողմից չի խրախուսվել, պետությունը հետևողական չի պայքարում: Իսկ այն վարորդները, որոնք հանել էին մգեցված ապակիները, ըստ Իոաննիսյանի՝ հիմա նորից այդ ժապավենները փակցնում են:

«Օրինական վարք ցուցաբերած վարորդների մոտ տպավորություն է, որ ինչ է, կարո՞ղ է՝ հարիֆը ես էի»,- շեշտեց նա:

Իոաննիսյանն անդրադարձավ նաև ատեստավորման գործընթացին՝ առաջարկելով վերանայել մասնագիտական քննության հարցաշարը, քանի որ ոստիկանությունում բոլորն անցնում են հարցազրույցի փուլը, և որևէ մեկը, անգամ բազմաթիվ խնդիրների դեպքում, չի կտրվում. «Օրինակ, երբ հոգեբանը նշել է, որ ծառայողն անհավասարակշիռ է, կամ երբ որ ակնհայտ խնդիրներ կան հայտարարագրի հետ կապված, ընդ որում, ծառայողի, որը ոստիկանությունում հակակոռուպցիոն պաշտոնի է նշանակված: Մենք տեսնում ենք, որ այս դեպքերն ընդհանրապես չեն մտահոգում ատեստավորման հանձնաժողովի ոստիկան անդամներին»:

Նաև հավելեց. «Մասնագիտական քննության մեջ կա այնպիսի հարց, թե ինչպիսին են ՀՀ դրոշի գույները և կա 4 պատասխան՝ եռագույն՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, երկգույն, քառագույն և այլն: Եկեք համաձայնենք, որ դա լուրջ չի ոստիկանության ծառայողի մասնագիտական գիտելիքների ստուգման կոնտեքստում»:

Բացի այս, Իոաննիսյանի խոսքով՝  ոստիկանությունում ծառայողական քննությունների հետ կապված ևս խնդիրներ կան.

Նրա խոսքով՝ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը ոստիկաններին կարգապահական պատասխանատվությունից պաշտպանող քաղաքականություն է վարում և երթևեկության կանոնները խախտած ոստիկաններին միշտ համատարած պաշտպանում է պատասխանատվությունից՝ անկախ խախտման բնույթից:

«Ոստիկանության կողմից երթևեկության կանոնների խախտման դեպքերի քանակը տարեկան մի քանի հարյուր է»,- հայտարարեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս