ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Սպիտակի ոլորանները (միակողմանի), Դիլիջանի թունելը, Չիվա և գյուղերից դեպի Տիգրանաշենի ոլորաններ, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից դեպի Սիսիան ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ:
Կապան-Գորիս, Գորիս-Սիսիան, Սիսիան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տիգրանաշենի ոլորանները (բուք է), Արագածոտն-Ծիլքար-Ապարան(բուք է), Մարալիկ-Լանջիկ, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է:
Գեղարքունիքի, Ապարանի, Թալինի, Արագածի տարածաշրջաններում, Դիլիջան, Աբովյան, Չարենցավան, Եղվարդ, Ջերմուկ, Վայք, Սիսիան, Գորիս և Սարավան-Գորայք-«Զանգեր» (բուք է) ավտոճանապարհին տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։