Քադիրովն էլ է մրցավարին «ծախված» անվանել (տեսանյութ)
«Թերեքի» պատվավոր նախագահ և Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը կրկին մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի «Թերեք» – «Ռուբին» հանդիպման գլխավոր մրցավար Միխաիլ Վիլկովի հետ կապված դրվագը։ Հիշեցնենք, որ Քադիրովը, մեկանաբելով այդ խաղում կատարված միջադեպը, նշել էր, որ մրցավարն արժանի է «ծախված» որակմանը։
«Մենք կրկին ներողություն ենք խնդրում ամբողջ ֆուտբոլային աշխարհից այս վիճելի միջադեպի համար։ Սակայն մրցավարից՝ ոչ», – այս մասին Քադիրովը գրել է իր ինստագրամում։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը