Կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել իրենց բանակցությունները․ ԵԽ ներկայացուցիչներ
ԵԽ Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է իր, Եվրախորհրդարանի Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի և Եվրախորհրդարանի` Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Զելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունը, որում նրանք ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը.
«Համատեղ հայտարարությունը նշանակալի քայլ է վստահության ձևավորման գործում, որն անհրաժեշտ է համապարփակ խաղաղության պայմանագրի կնքման համար։ Մենք կոչ ենք անում երկու երկրներին շարունակել իրենց բանակցությունները և շարունակում ենք լիովին աջակցել Եվրոպական խորհրդի և Եվրամիության նախագահների ջանքերին՝ հեշտացնելու խաղաղ գործընթացը՝ ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և ուժի չկիրառման հիման վրա», – գրված է հրապարակման մեջ։
We welcome the joint statement of the Office of the Prime Minister of the Republic of Armenia and the Presidential Administration of the Republic of Azerbaijan of 7 December 2023, reconfirming the two countries’ intention to normalise relations and conclude a peace treaty. pic.twitter.com/AK1mZL3qJT
— Marina Kaljurand MEP (@MarinaKaljurand) December 13, 2023