ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Երևան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մարտի 21-ին կայցելեն Երևան: Նույն օրը նրանց կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է «Երկիր Մեդիան»:
Բանակցություններ կկայանան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 3-ին Փարիզում հանդիպել Է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Քելիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առչնվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցների վերաբերյալ եռանախագահների կողմից նախորդ հանդիպման ընթացքում արված առաջարկին: