Վարդան Ղուկասյան. «Հմի սաղ պետական կառույցն է ամենաուժեղ կրիմինալը. ի՜նչ կրիմինալ, ի՜նչ բան, ի՜նչ լախանա, ի՜նչ ֆայտոն…»

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը այն կարծիքին է, որ ՀՀ պետական համակարգն է կրիմինալը: Ըստ ԳԱԼԱ-ի՝ այս մասին նա կարծիք է հայտնել երեկ Գյումրու տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է բացատրվում այն, որ Վարդան Ղուկասյանին մշտապես կապում են կրիմինալի հետ:

Ղուկասյանը պատասխանել է այսպես. «Կրիմինալ աշխարհի հետ ինձ որ կապում են… նախ ընչի՞ հմի կրիմինալ աշխարհ էլ կա՞: Կրիմինալը սաղ պետական…պետական կառույցն է ամենաուժեղ կրիմինալն այսօր…Էդ խեղճերն ի՞նչ են արել, սաղ գաղութները չորցած-նստած են էլի էդ խեղճ տղեքը, ի՜նչ են արել: Ի՜նչ կրիմինալ, դիտավորյալ կրիմինալի հետ են ինձ կապում, որ նորից խփեն քաղաքական ձեւով՝ գցեն կրիմինալ աշխարհի վրա: 2007 թ-ին, երբ որ մեզ խփեցին, չորս տղեքը, Աստված ողորմի իրենց շիրիմներին, գնացին պառկան եւ էս վերջին անգամ էն լավ էրեխին, որ խփեցին նշանդրեքի օրը, մինչեւ էսօր չբացահայտված գործերը մնացել են, դիտավորյալ են դա անում, որ նորից խփեն, բայց սա իրանց կոկորդին կմնա…ուրա՞ կրիմինալ աշխարհ, 80 տոկոսը իրենց հետ կապված մարդիկ են, ի՜նչ կրիմինալ, ի՜նչ բան, ի՜նչ լախանա, ի՜նչ ֆայտոն…»,-ասել է Վարդան Ղուկասյանը:

Տեսանյութեր

Լրահոս