Բաժիններ՝

Կարեն Ա.-ն ձերբակալվել է Երևան-Վիեննա չվերթի հաշվառումից հետո

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 29-ի ժամը 04.30-ին Երևան-Վիեննա չվերթի հաշվառումից հետո գծային բաժին է տարվել 45-ամյա Կարեն Ա.-ն:

Նա սեպտեմբերի 19-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս