Բաժիններ՝

Ալմաթիի հյուրատանը բռնկված հրդեհը 13 մարդու կյանք է խլել

Ալմաթիի հյուրատանն առավոտյան բռնկված հրդեհից 13 մարդ է զոհվել։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների քաղաքային վարչության պետ Նուռլան Ատիգաևը։

«Ըստ ադմինիստրատորի՝ հյուրանոցում ապրում էին Պակիստանի, Ուզբեկստանի քաղաքացիներ, ինչպես նաև ղազախստանցիներ», – ասել է Ատիգաևը։

Հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։ Ատիգաևը նշել է, որ հյուրատունը գործել է նկուղային հարկաբաժնում, ինչն արգելված է կանոններով։

Նախնական վարկածով՝ մարդիկ մահացել են շմոլ գազի թունավորումից։

Հրդեհի վայրից տարհանվել է 59 մարդ, որոնցից երեքը տեղափոխվել են հիվանդանոց։ 56 մարդ այս պահին ժամանակավորապես տեղավորվել է մերձակա դպրոցի շենքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս