![](/banners/BeFunky-design.jpg)
Գետավան գյուղի մոտակայքում այրվել է խոտածածկույթ
![](https://168.am/wp-content/uploads/2023/11/1124916.jpg)
Նոյեմբերի 25-ին, ժամը 00։25-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետավան գյուղի օդանավակայանի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 02։20-ին, մարվել՝ 02։33-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ. հրշեջ-փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացրել մոտ 20 հա տարածքում։