ԱՕԿՍ-ի շենքն ամրակցվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում ընդգրկված Աբովյան 3 հասցեի՝ ԱՕԿՍ-ի շենքն ամրակցվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Գույքը 701 քմ է և նրա շուկայական արժեքը կազմում է 490 միլիոն դրամ»,-ասաց Սանոսյանը։

Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ԱՕԿՍ-ի շենքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Նշվում է, որ դատախազության և քրեական գործով անցնող Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Հասմիկ Պողոսյանի, նրա հարսի ու Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանի միջև հաշտության համաձայնություն է կնքվել:

Տեսանյութեր

Լրահոս