Բաժիններ՝

Ստոլտենբերգը Արևմտյան Բալկաններ այցի շրջանակներում Սերբիայում հանդիպում է ունեցել Վուչիչի հետ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ քննարկել է համատեղ զորավարժությունների անցկացման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է սերբական RTS պարբերականը։

Հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Վուչիչը նշել է, որ Սերբիայի Հանրապետությունը ռազմական առումով չեզոք երկիր է և կմնա այդպիսին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ստոլտենբերգի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունների հնարավորությունը։

«Որպես գլխավոր հրամանատար՝ ես հարցում կուղարկեմ Սերբիայի Հանրապետության կառավարությանը՝ քննարկելու ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժությունների վերսկսումը․ մենք դա անում էինք նախկինում», – ասել է նա։

Յենս Ստոլտենբերգը քառօրյա այցով նոյեմբերի 19-22-ը գտնվում է Արևմտյան Բալկաններում։ Նա եղել է Բոսնիա և Հերցեգովինայում, Կոսովոյում։ Իսկ Սերբիայից հետո կմեկնի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս