Բաժիններ՝

Պետրակովը և Սպերցյանը Խորվաթիայի հավաքականին աշխարհի ուժեղագույն թիմերից մեկն են համարում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի կարծիքով` Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայի դեմ վերջին խաղում Հայաստանի հավաքականն իր խաղային որակներն է ցույց տալու:

«Մենք խաղում ենք աշխարհի լավագույն ընտրանիներից մեկի հետ։ Տղաներն անհամբեր սպասում են, ես էլ եմ սպասում վաղվա խաղին, ու մենք պատրաստ ենք ցույց տալ մեր լավագույն խաղային որակները վաղվա հանդիպման ընթացքում»,-ասել է Պետրակովը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդուարդ Սպերցյանը Խորվաթիայի ընտրանուն աշխարհում ուժեղագույն հավաքականների շարքում է տեսնում:

«Մենք խաղալու ենք ուժեղ հավաքականի հետ։ Դա նշանակում է, որ հետաքրքիր խաղ է սպասվում։ Տեսնենք, թե որքանով ենք պատրաստ այդ հանդիպմանը։ Այնպես որ՝ թիմն անհամբեր սպասում է այդ խաղին»,-ասել է կիսապաշտպանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 21-ին` պայքարի մեջ մտնելով Խորվաթիայի ընտրանու հետ: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս