Բաժիններ՝

Տղամարդը Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում ձերբակալվել է

Նոյեմբերի 19-ի ժամը 08.55-ին ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով, Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել Արմավիրի մարզի 40-ամյա և 32-ամյա երկու բնակչի՝ «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ:

Բաժնում կատարված խուզարկությամբ 40-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «EKOL» տիպի թմբուկավոր գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով:

Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս