Բաժիններ՝

Տղամարդու մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի պարեկները նոյեմբերի 18-ի ժամը 08.40-ին Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերի 29-ի փողոցում նկատել են մի քաղաքացու, որը դրսևորել է կասկածելի վարքագիծ:

Ինքնությունը պարզելու նպատակով պարեկները պահանջել են անձը հաստատող փաստաթուղթ, իսկ երբ նա պայուսակից ներկայացրել է անձնագիրը, պարեկները նկատել են, որ պայուսակում ատրճանակ կա:

Զենքի օրինականությունը պարզելու նպատակով նոյեմբերյանցի 52-ամյա տղամարդը տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին:

Բաժնում նրա պայուսակում հայտնաբերվել է «ANSAR» տեսակի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, իսկ գրպանում հայտնաբերվել է 3 փամփուշտ:

Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածի համար չունի համապատասխան փաստաթուղթ:

57-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Նոյեմբերյանի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս