Բաժիններ՝

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ ժամանել է Կատար

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն չհայտարարված այցով ժամանել է Կատար՝ Մերձավոր արևելքում հակամարտությունը քննարկելու համար, սա նախարարի երկրորդ այցն է այդ երկիր վերջին երկու օրվա ընթացքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով նրա գրասենյակը:

Քաթարը միջնորդ է հանդես գալիս Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ բանակցություններում: Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվյե Վերոնը հայտարարել էր, որ Ֆրանսիայի ութ քաղաքացիներ շարունակում են անհետ կորած համարվել և որոնք հնարավոր է պահվում են ՀԱՄԱՍ-ի կողմից:

«Նոյեմբերի 18-ին Սեբաստիան Լեկորնյուն կրկին այցով գտնվում է Քաթարում… այս նոր այցը նախատեսված չէր ծրագրում, որը պաշտպանության նախարարը տարածաշրջանում իրականացնում է նոյեմբերի 15-ից: Խոսքը Քաթար կատարած երկրորդ այցի մասին է ընդամենը 48 ժամում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս