Սիցիլիայում ժայթքել է Էտնա հրաբուխը
ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էտնա հրաբխի նոր ժայթքում է տեղի ունեցել Սիցիլիա կղզում։Այդ մասին հաղորդել է La Sicilia թերթը՝ վկայակոչելով Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV):
Հրատարակության տվյալներով՝ ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավարևելյան խառնարանում։ Ըստ INGV-ի փորձագետների գնահատումների՝ ժայթքման բարձրությունը կազմել է ծովի մակարդակից մոտ 4,5 հազար մետր։
Նշվում է, որ Էտնայի ժայթքման ներկա փուլը ազդեցություն չի գործում Սիցիլիայի Կատանիա քաղաքի օդանավակայանի աշխատանք վրա։
Էտնան գտնվում է մասնագետների մշտական դիտարկման ներքո։ Որպես կանոն՝ այդ հրաբխի ակտիվությունը վտանգ չի ներկայացնում բնակչության համար: