Բաժիններ՝

Գողացել էր լվացքի մեքենան և վաճառել է համաքաղաքացուն

Նոյեմբերի 7-ին ոստիկանության Բազումի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր բնակարանից գողություն է կատարվել:

Պարզվել է, որ նոյեմբերի 6-ի ժամը 8.30-ից ժամը 19.30-ն ընկած ժամանակահատվածում Վարդանանց փողոցի նշված բնակարանից գողացել են լվացքի մեքենա՝ պատճառելով 222.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել են, որ վանաձորցի 32-ամյա երիտասարդը, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, գողացել է լվացքի մեքենան, այնուհետև վաճառել է 59-ամյա համաքաղաքացուն:

32-ամյա երիտասարդը հրավիրվել է Բազումի բաժին և խոստովանել արարքը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս