Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Նոյեմբերի 7-ին, ժամը 12.10-ի սահմաններում, Մադան-Ալավերդի ճանապարհի 2-րդ կմ-ին «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և մոտ 70 մետր գլորվել ձորը:
Վարորդը՝ 57-ամյա Լեռնիկ Օհանյանը, մահացել է։
Կատարվում է նախաքննություն: