Թենիսիստ Կարեն Խաչանովը ֆրանսիական ATP մրցաշարի քառորդ եզրափակիչում է
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացվող АТР-250 շարքի մրցաշարում։
Տղամարդկանց մենախաղում Խաչանովը մոտ 1,5 ժամ ձգված մրցախաղից հետո առավելության հասավ ֆրանսիացի Կոնստան Լետիենի նկատմամբ:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում, իսկ 2022-ին նա հասավ US Open-ի կիսաեզրափակիչ: 2023 թվականին էլ Խաչանովը դուրս մնաց AusOpen-ի կիսաեզրափակիչից: