Ո՞ւմ է հաղթել Ալիևը, որ «հաղթանակի» զորահանդես է անում հայկական Ստեփանակերտում. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է. «Ո՞ւմ է հաղթել Ալիևը, որ «հաղթանակի» զորահանդես է անում հայկական Ստեփանակերտում:

Հայաստանի՞ն,

👉որի ԶՈւ ստորաբաժանումների կեսից ավելին չեն մտցվել 44-օրյա պատերազմի ակտիվ ռազմական գործողությունների մեջ:

👉 որի թավշյա կառավարությունն միտումնավոր չի իրականացրել ռազմական դրությանը հարիր պատշաճ կառավարում և անհրաժեշտ գործողություններ:

👉 որի վարչապետն իր ստորագրությամբ ավելի շատ տարածքներ է նվեր տվել, քան 44 օրում ուժասպառ եղած ադրբեջանական բանակն է զավթել:

👉 որի վարչապետը միանձնյա ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում և այլն:

Ո՞ւմ է հաղթել Ադրբեջանը, չճանաչված Արցախի՞ն,

👉 որի պաշտպանական բնագծերը Թուրքիայի, Ուկրաինայի, Պակիստանի, Իսրայելի ու վարձկան-ահաբեկիչների ակտիվ աջակցությամբ, տաս օր շարունակ չէր կարողանում ճեղքել:

👉 որի փորձառու հրամանատարների մեծ մասին Նիկոլը հեռացրել էր զինվորական պաշտոններից կամ մեղադրանքներ էր առաջադրել:

👉 որն ինը ամիս շարունակ բլոկադայի և սովի էր մատնվել:

Ու՞մ է հաղթել Ադրբեջանը, ռուսական խաղաղապահների՞ն, որոնք գնացին Արցախ, որպեսզի արցախցիները մնան, բայց ստացվեց այնպես, որ իրենք մնացին իսկ արցախցիները` գնացին:

Իրականում, ո՞ւմ է հաղթել Ալիևը:

Ոչ մի հաղթանակ էլ նա չի կերտել ու չէր կարող կերտելու: Ադրբեջանցի ասկյարը չի կարող արդար մարտում հաղթել հայ զինվորին:

Իր այսօրվա ստեփանակերտյան «զորահանդեսի» համար Ալիևը պարտական է Նիկոլ Փաշինյանին, Թուրքիային, Եվրոպային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, աշխարհաքաղաքական իրավիճակին, նաև նավթին ու գազին: Նույնիսկ ՌԴ նախագահն ուղիղ հասկացրեց, որ եթե չլիներ Նիկոլ Փաշնյանի Պրահայի հայտարարությունը, ապա Իլհամ Ալիևը Ստեփանակերտին կնայեր լավագույն դեպքում Շուշիի հեռավորությունից: Գուցե հետագայում դա էլ չկարողանար անել:

Կարծում եմ Իլհամ Ալիևը լավ գիտակցում է իր ֆեյք հաղթանակի ծանր գինը, որը դեռ պետք է վճարի: Օդից ընկած «հաղթանակը» մի օր էլ կարող է հօդս ցնդել: Նիկոլը հավերժ չէ, ոչ էլ բարեկամներն են հավերժ: Նավթն ու գազն էլ տեխնոլոգիական արագ@ զարգացմանը զուգահեռ կկորցնի իրենց քաղաքական նշանակությունը: Հետևաբար Ալիևը շտապում է օգտվել Նիկոլի կառավարությունից, և իր ազդեցության տակ վերցնել նաև Հայաստանի տարածաշրջանային պոտենցիալը, ճանապարհները, ջրային և հանքահումքային ռեսուրեսները, վերահսկող բարձունքները, ինչպես նաև Հայաստանի ժողովրդագրական պատկերը լրացնել ադրբեջանցիներով:

Չափազանց ծանր գին վճարեց հայ ժողովուրդը` Նիկոլ Փաշինյան «ունենալու» համար (դեբիլոիդներն ու նիկոլիզմից «գոհ» մարդակերպ կենդանիները երբեք չեն հասկանա այդ գինը): Ահռելի ծանր գին:

Ապագայում Ադրբեջանը ևս շատ ծանր է վճարելու իր ալիևյան պյուռոսյան «հաղթանակի» համար: Այնտեղ առայժմ էյֆորիա է ու «հաղթանակի» զորահանդես: Հայաստանում էլ դավաճանության հաղթարշավ է` ընդդիմադիրների դատերով, ձերբակալություններով ու քաղաքական ճնշումներով:

Այնուամենայնիվ, Ալիևի և Փաշինյանի իշխանությունների գլխին շարունակվում են կուտակվել սև ամպերը` թանձր ու կայծակնաբեր: Կյանքը պայքար է, որտեղ հաղթում են դիմացկուններն ու իմաստունները:

Չի բացառվում, որ Լևոն Տեր Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրինակով, մեկ այլ հայ ղեկավար Ստեփանակերտում կրկին հաղթանակի զորահանդես կկազմակերպի»:

Տեսանյութեր

Լրահոս