Բաժիններ՝

«Բարսելոնա»-ն զիջեց «Շախտյոր»-ին, «Մանչեսթեր Սիթի»-ն հաղթեց «Յանգ Բոյզ»-ին. ՉԼ այլ արդյունքներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան խմբային 4-րդ տուրի հանդիպումները:

Պայքարի մեջ մտան E, F, G, H խմբերի ակումբները:

E խմբում Մադրիդի «Ատլետիկո»-ն տանը խոշոր` 6:0 հաշվով գերազանցեց «Սելթիկ»-ին, իսկ իտալական «Լացիո»-ն նվազագույն հաշվով պարտության մատնեց «Ֆեյենորդ»-ին:

F խմբում Դորտմունդի «Բորուսիա»-ն 2 գնդակ ուղարկեց «Նյուքասլ Յունայթեդ»-ի դարպասը, իսկ «Միլան»-ն առավելության հասավ ՊՍԺ-ի նկատմամբ` 2:1 հաշվով:

G խմբում «Մանչեսթեր Սիթի»-ն 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Յանգ Բոյզ»-ի դարպասը, «Ցրվենա Զվեզդա»-ն 1:2 հաշվով զիջեց «Լայպցիգ»-ին:

Եվ H խմբում Դոնեցկի «Շախտյոր»-ը անսպասելի հաղթանակ տոնեց «Բարսելոնա»-ի նկատմամբ միայն մեկ գնդակի առավելությամբ (1:0), «Պորտու»-ն գերազանցեց «Անտվերպեն»-ին 2:0 հաշվով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս