Բաժիններ՝

Ալեքսանդրինյան թատրոնի օրերը Երևանում կանցնեն երկու ներկայացումների ցուցադրմամբ

Երևանի միջազգային թատերական փառատոնի ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-12-ը Հայաստանում կանցկացվեն Ալեքսանդրինյան թատրոնի օրերը։

Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Ֆոկինը լրագրողներին ասել է, որ թատերախումբը Հայաստան հյուրախաղերի է մեկնում իր նախորդ այցելությունից 40 տարի անց։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

«Հայաստանում հյուրախաղերը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն։ Զարմանալի է, բայց Ալեքսանդրինյան թատրոնը Երևան է ժամանում իր ամբողջ պատմության ընթացքում ընդամենը երկրորդ անգամ։ Ուղիղ 40 տարի առաջ՝ 1983 թվականի հոկտեմբերին, այստեղ ցուցադրվեց «Քանի դեռ բաբախում է սիրտը» ներկայացումը, որն, անշուշտ, կարևոր էր այն ժամանակվա խաղացանկի համար: Հիմա մենք բերում ենք բոլորովին այլ Ալեքսանդրինյան թատրոն, որը 21-րդ դարում վերականգնել է Ռուսաստանի առաջին և առաջատար դրամատիկական թատրոնի` իր կարգավիճակը»,- ​​ասել է Ֆոկինը։

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կցուցադրվեն Ֆոկինի «Ամուսնություն» և թատերախմբի գլխավոր ռեժիսոր Նիկիտա Կոբելևի «Արարածը» ներկայացումները։ Բացի այդ, տեղի կունենա «Պետրոպոլիս» ֆիլմի հատուկ ցուցադրությունը և կներկայացվի «Ռուսական բեմի ընտիր կերպարները» ցուցահանդեսը։

Ինչպես նշել է գեղարվեստական ​​ղեկավարը, իր համար շատ կարևոր է նաև հանդիսատեսի հետ հանդիպումը, մինչ իր «Պետրոպոլիս» ֆիլմի ցուցադրությունը։ «Համոզված եմ, որ հիմա այն ժամանակն է, երբ հատկապես անհրաժեշտ է հնարավորություն ունենալ խոսելու, լսելու, հասկանալու միմյանց»,- կարծում է ռեժիսորը։

Սա պետերբուրգցիների պատասխան այցն է Երևան։ Այս աշնանը Սունդուկյանի անվան ազգային թատրոնը հաջողությամբ հանդես եկավ «Ալեքսանդրինսկի» XI միջազգային թատերական փառատոնում՝ այստեղ ցուցադրելով երկու բեմադրություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930