Բաժիններ՝

ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է գերիների փոխանակման հարցում «լիակատար փոխզիջման» պատրաստակամության մասին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է «լիակատար փոխզիջման» գնալ Իսրայելի հետ գերիների փոխանակման հարցում։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է խմբավորման քաղաքական բյուրոյի բարձրաստիճան անդամ Ղազի Համադը։

Դրա դիմաց Համադը պահանջել է, որ Իսրայելն ազատ արձակի իր մոտ բանտարկված բոլոր պաղեստինցի բանտարկյալներին։ NBC-ն նշում է, որ ՀԱՄԱՍ-ի այդ պահանջն Իսրայելը, վստահաբար, կմերժի։

«Մենք ուզում ենք, որ այս մարդիկ վերադառնան տուն։ Բացի այդ, մենք ուզում ենք, որ մեր բանտարկյալները հիմա տուն գնան։ Հետևաբար, ես կարծում եմ, որ մենք այժմ պատրաստ ենք լիակատար փոխզիջման, լիարժեք համաձայնության՝ ազատ արձակել բոլոր պատանդներին՝ և՛ զինվորականներին, և՛ քաղաքացիական անձանց, իսկ նրանք Իսրայելի կալանավայրերից ազատ արձակեն բոլոր բանտարկյալներին», – ասել է Համադը։

ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին Իսրայել անակնկալ ներխուժման ժամանակ պատանդ է վերցրել շուրջ 240 հոգու։ Ըստ ՄԱԿ-ի կողմից հուլիսին հրապարակված տվյալների՝ Իսրայելում կալանքի տակ է գտնվում 5000 պաղեստինցի, այդ թվում՝ 160 երեխա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս