Բաժիններ՝

Ստամբուլում իրականացվել է DHKP-C-ի գործով ձերբակալությունների հերթական ալիքը (լուսանկարներ)

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ժամը 06.00-ին Ստամբուլում իրականացվել է «Հեղափոխական ժողովրդական-ազատագրական կուսակցություն/ճակատ»-ի (DHKP-C) գործով ձերբակալությունների հերթական ալիքը:

Ստամբուլի անվտանգության ծառայության Ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցներն առավոտյան Ստամբուլի տարբեր վայրերում իրականացրել են հակաահաբեկչական գործողություններ: Նրանց աջակցել են ոստիկանության հատուկջոկատայինները:

Այդ գործողությունների արդյունքում ձերբակալվել է 13 մարդ, որոնցից 6-ը կանայք են: Բացի այդ, առգրավվել է մեծ քանակությամբ փաստաթղթեր:

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական մամուլը գրել էր, թե նախորդ տարի DHKP-C-ն մահափորձ էր ծրագրել երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանի դեմ, որին միայն վերջին պահին էր հաջողվել փրկել: Դրանից առաջ էլ հաղորդվում էր, թե DHKP-C-ն է ստանձնել փետրվարի 1-ին Անկարայում ԱՄՆ դեսպանատան ծառայողական մուտքի մոտ իրականացված պայթյունի պատասխանատվությունը:

76b3fe49a143117f9e8c32ef749d93cf_k

25376be817ff483d5210f103df3f28f7_k

26a8508aeeb6b31f3aa8b33c7652c6d4_k

ae2f58f60d79fa379566b366b5255387_k

b208dd23a420de4e16c1912535decf21_k

b09c2f59b36aac5b168aca5bfd73bb12_k

bff7ec2e00693d38ec855b5c1926ebef_k

bf0c6e6ee56e87e703e2bfd807407bf0_k

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս