Բաժիններ՝

ԱՄՆ հատուկ ծառայություններին հասու է դառնում քաղաքացիների ֆինանսական տվյալները

РБК-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի հրապարակած նոր պլանների համաձայն, հատուկ ծառայությունների տրամադրության տակ կարող են հայտնվել բոլոր քաղաքացիների ֆինանսական տվյալները, որոնք հաշվեհամարներ ունեն ԱՄՆ-ի տարածքում: Ընդ որում, դա վերաբերում է թե՛ ամերիկացիներին, թե՛ օտարազգիներին:

Նշվում է, որ տվյալ քայլի հիմնական նպատակն ահաբեկչական կազմակերպությունների ու կազմակերպված հանցավոր խմբերի ֆինանսավորմանը հարված հասցնելն է: Անձնական ֆինանսական տվյալները հասու են լինելու թե՛ Կենտրոնական հետախուզական վարչությանը (CIA), թե՛ Ազգային անվտանգության գործակալությանը (NSA): Ցայժմ դրանք հասու էին միայն Հետաքննությունների դաշնային բյուրոյին (FBI):

Փաստաթղթղում ընդգծված է, որ դրա մանրամասն մշակումը գտնվում է վաղ փուլում և դեռ հայտնի չէ, թե դա երբ կարող է իրագործվել: ԱՄՆ ֆինանսների նախարարության վիճակագրական տվյալների համաձայն, տարեկան ստացվում է քաղաքացիների հաշվեհամարներում ավելի քան 15 միլիոն «կասկածելի ակտիվության» մասին հաղորդագրությունները:

Դա մասնավորապես վերաբերում է ավելի քան 10.000 դոլարի փոխանցումների մասին: Բանկերը պետք է նմանատիպ օպերացիաների մասին հայտնեն Ֆինանսների նախարարության՝ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի հատուկ ստորաբաժանմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս