Ջերմուկում իրավիճակի փոփոխություն չկա, ադրբեջանական զորքերը որտեղ ներխուժել էին, այնտեղ էլ մնացել են. մարզպետ

Ջերմուկի հատվածում 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ուժերը ոչ հետ են գնացել, ոչ առաջ եկել, իրավիճակի փոփոխություն չկա:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:

«Իրավիճակի որևէ փոփոխություն չկա, հանգիստ է: Ադրբեջանական զորքերը որտեղ ներխուժել էին, այնտեղ էլ մնացել են, փոփոխություն չկա: Ոչ առաջ են եկել, ոչ հետ են գնացել»,-ասաց մարզպետը:

Ըստ նրա՝ այս ընթացքում կրակոցներ չեն եղել:

«Այս մեկ տարվա ընթացքում որևէ միջադեպ չեմ հիշում»,-նշեց Գրիգորյանը:

Ադրբեջանական ուժերը 2022 թվականի սեպտեմբերին այդ հատվածում մխրճվել և զավթել են Հայաստանի ինքնիշխան տարածքից 7600 հեկտար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930