Փաշինյանն ուղիղ տեքստով արդարանում է Ալիևի և Էրդողանի առջև ՀՀ ՊՆ-ի բյուջեն ավելացնելու համար:

Նատալյա Սադոյանը գրում է.«Աժ-ում 2024-ի բյուջեն ներկայացնելու ժամանակ Փաշինյանն ուղիղ տեքստով արդարանում է Ալիևի և Էրդողանի առջև ՀՀ ՊՆ-ի բյուջեն ավելացնելու համար:
Մեղավոր դեմքով հայտարարում է, որ մենք ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ նպատակներով ենք ռազմական բյուջեն ավելացնում…
Իսկ Ադրբեջանը պարբերաբար տարբեր սցենարներով զորավարժություններ է անցկացնում:
ԱՎելին, վերջին զորավարժություններից մեկի սցենարով Ադրբեջանի ԶՈՒ-ի պայմանական թշնամին ուներ Իսկանդեր և այն պետք էր թիրախավորել և ոչնչացնել:

Հաստատ իմանալով, որ մեր տարածաշրջանում Իսկանդեր ունի միայն Հայաստանը, դժվար չէ հասկանալ, թե ում դեմ են ուղղված այդ զորավարժությունները:

Թե բա խաղաղության խաչմերուկ…»:

Տեսանյութեր

Լրահոս