Բաժիններ՝

Եվրախորհրդարանը մերժել է ԵՄ-ի՝ առաջիկա 7 տարվա բյուջեի նախագիծը

BBC-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ մերժել է ԵՄ-ի՝ առաջիկա 7 տարվա բյուջեի նախագիծը: Վերջինս համաձայնեցվել էր ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարների փետրվարյան գագաթաժողովում: Եվրախորհրդարանի պատգամավորները հայտարարել են, որ ներկայիս տեսքով այդ բյուջեն անընդունելի է:

Այդ գագաթնաժողովում տեղի ունեցած դժվարին բանակցություններից հետո որոշվեց, որ 2014-2020 թվականների բյուջեն պետք է կրճատվի ավելի քան 3 տոկոսով: ԵՄ-ի առաջնորդներն այսօր Բրյուսելում կմասնակցեն նոր գագաթաժողովի, որի օրակարգում, ինչպես ակնկալվում է, կլինեն ԵՄ-ի տնտեսական խնդիրները: Դա առաջին հերթին վերաբերում է կոշտ տնտեսական միջոցներին և գործազրկության դեմ պայքարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031