Բաժիններ՝

ՀՀԿ-ական խրախճանք. մամուլ

«Ապրիլի 21-25-ը կայանալիք ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ իսկական ՀՀԿ–ական խրախճանք է սպասվում։ «Ժողովուրդը» տեղեկացավ որ այս նստաշրջանին մեկնելու է միայն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն իր երկու երիտասարդ գործընկերուհիևերի՝ պատվիրակության ՀՀԿ-ական անդամներ Արփիևե Հովհաննիսյանի և Նաիրա Կարապետյանի հետ։

Բանն այն է, որ հայկական պատվիրակության մյուս անդամները Երևանի ավագանու ընտրությունների պատճառով չեն մեկնի Ստրասբուրգ. ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը միգուցե գլխավորի ՀԱԿ շտաբը, ԲՀԿ–ական Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Հովհաննիսյանի վրա դրված է քարոզարշավի գաղափարական կազմակերպչական գործառույթը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը հավանաբար կգլխավորի ավագանու ցուցակը, իսկ Զարուհի Փոստաևջյանն էլ զբաղված է հեղափոխական գործունեությամբ։ Արդյունքում՝ Դ. Հարությունյանն իր երիտասարդ գործընկերուհիների հետ կհայտնվի երանելի վիճակում. Ստրասբուրգում նրանք ընդդիմախոսներ չեն ունենա և կփորձեն անել այն, ինչ ուզեն»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս