ԱՄՆ-ը վերանայել է իրանական նավթի գնման արգելքը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը վերանայել է իրանական նավթի գնման արգելքը՝ դրանից բացառելով Ճապոնիան ու ԵՄ-ի 10 երկրներ:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ միջազգային հանրությունը պատրաստակամ է պահպանել Իրանի վարչակարգի վրա ճնշումը, քանի դեռ պահպանվում է նրա միջուկային ծրագրի հետ կապված մտահոգությունը:

Ընդ որում, իրանական նավթի խոշոր ներկրողները հանվել են այն երկրների ցանկից, որոնք պարտավոր են աջակցել Իրանի հանդեպ սահմանված նավթային պատժամիջոցները: Խոսքը գնում է Ճապոնիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իսպանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Ֆրանսիայի ու Չեխիայի մասին:

Քերին ընդգծել է, որ ԵՄ-ի երկրներն ամբողջությամբ աջակցել են իրանական նավթի ներկրման վրա դրված բեռնարգելիքն, իսկ Ճապոնիան զգալիորեն կրճատել է իրանական նավթի գնման ծավալը: Այժմ այդ երկրները կարող են գնել իրանական նավթ՝ առանց ԱՄՆ ֆինանսական համակարգից հեռացվելու վտանգի:

Տեսանյութեր

Լրահոս