ՀԱԿ 1, ՀԱԿ 2

«Մենք ունեինք առաջնորդ` Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա գնացել է` ՀՀՇ-ի հետ միասին: Քանի կար Լևոն Տեր-Պետրոսյան առաջնորդ, ինքը քաղխորհրդում ուներ ներկայացուցիչ` իր համակարգողին: Հիմա ինքը գնացել է` իր համակարգողն էլ հետը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` տեղեկացնելով, որ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորումը գոյություն ունի, և կառույցի կազմում մնացած կուսակցությունները շարունակելու են իրենց պայքարը միասին:

Սոս Գիմիշյանն ասաց, որ ՀՀՇ-ն չպետք է վերցներ ՀԱԿ անվանումը, քանի որ ժողովուրդը հինգ տարի այդ անվանմամբ դաշինքին էր ճանաչում: Նա նաև ավելացրեց, որ անվան նկատմամբ իրենք իրավական որևէ հիմք չունեն, և եթե «ՀԱԿ» կուսակցությունը դժգոհություն հայտնի, իրենք այլ անվանում կընտրեն:

«Իրենք մտել են էդ դաշտ, որ անվան համար կռիվ անենք, բայց ես էդպիսի խնդիր չունեմ: Ինձ համար կարևորն էությունն է, որ մի խումբ կուսակցություններ միավորվում են և կռիվ են տանում»,- ասաց Սոս Գիմիշյանը:

Տեսանյութեր

Լրահոս