Բաժիններ՝

PKK-ն ազատ արձակեց թուրք պատանդներին (լուսանկարներ)

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալներն այսօր ազատ են արձակել իրենց մոտ պատանդ պահվող 8 մարդու:

Նրանցից 6-ը զինվորականներ են, մեկը ոստիկան է, իսկ մյուսը՝ պաշտոնյա: PKK-ականները տարբեր ժամկետներում նրանց առևանգել են Դիարբեքիրում, Վանում, Մուշում, Բինգյոլում (Բյուրակն) և Շըրնաքում:

Նրանք շուրջ երկու տարի պատանդ են պահվել Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարներից մեկում: Նրանց ազատ արձակման հարցով միջնորդել է քրդամետ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ), որի պատվիրակությունն այդ նպատակով մեկնել է Հյուսիսային Իրաք:

Հիշեցնենք, որ PKK-ի հիմնադիր և քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը մարտի 21-ին (Նովրուզ) տեսանյութի միջոցով հնչեցնելու է զինաթափման մասին իր կոչը: Պատանդների ազատ արձակումն իրականացվել է նրա հրահանգով:

709sabe9_1

33vozm4s_1

l30uldj8

bslavz72

2jnkcwl0

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս