Թուրքական ռազմական պատվիրակությունը ժամանել է Ադրբեջան
![](https://168.am/wp-content/uploads/2013/03/1361214614_images.jpg)
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային ու ցամաքային ուժերի պատվիրակությունը գտնվում է Ադրբեջանում: Այն բաղկացած է 21 բարձրաստիճան ներկայացուցչից:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ուժային կառույցներում եղած աղբյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ մասնավորապես պատվիրակության կազմում է գտնվում թուրքական բանակի 7 գեներալ:
Այցի ընթացքում թուրքական պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է անցկացնելու Ադրբեջանի զինված ուժերի տարբեր կառույցներում և քննարկելու է երկու երկրների միջև ռազմական ու պաշտպանական ոլորտներում համագործակցության հարցը: Թուրքական պատվիրակության ադրբեջանական այցը տևելու է մինչև մարտի 15-ը: