Իրանի ու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերն ուղղված են այդ երկրների հեղինակության բարձրացմանը. ԱՄՆ հետախուզության զեկույց

Արաբական Al-Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը երեկ Սենատի հետախուզական հանձնաժողովին է ներկայացրել ԱՄՆ անվտանգության սպառնալիքների մասին ամենամյա զեկույցը:

Դրանում իրենց ուրույն տեղն են գտել Իրանի ու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը. «Իրանի ու Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերը բավականաչափ զարգացած չեն և ուղղված են առաջին հերթին այդ երկրների հեղինակության բարձրացմանը և տարածաշրջանային ազդեցության ուժեղացմանը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդները կենտրոնացել են պաշտպանության ու զսպման վրա: Փխենյանն իր միջուկային հնարավորությունները դիտարկում է որպես միջոց՝ միջազգային հեղինակության բարձրացման ու ուժային դիվանագիտության համար:

Մենք տեղյակ չենք Հյուսիսային Կորեայի միջուկային դոկտրինայի բովանդակությունից, սակայն ցածր ենք համարում նրա կողմից ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ուժերի դեմ միջուկային զենքի կիրառումը: Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետագա զարգացումը սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանը:

Մենք կարծում ենք, որ Իրանն իր միջուկային ծրագիրը զարգացնում է սեփական անվտանգության ամրապնդման, հեղինակության բարձրացման ու տարածաշրջանային ազդեցության ընդլայնման համար: Սակայն միջուկային զենքի արտադրություն սկսելու համար անհրաժեշտ է այդպիսի որոշում (երկրի ղեկավարության): Մենք տեղյակ չենք, վերջիվերջո Իրանը որոշե՞լ է արտադրել միջուկային զենք, թե՞ ոչ»:

Տեսանյութեր

Լրահոս